Հայկական Կլոր Գաթա

Գաթան ընտանիքի ամրության խորհրդանիշն է

Հայկական ավանդական գաթան մեր դասական քաղցրավենիքներից մեկն է: «Գաթա» բառացի նշանակում է «շերտ»: Հայկական խոհանոցը երբեմն բնորոշում են այս բառով, քանի որ ուտեստները հիմնականում պատրաստվում են փուլերով և շերտերով: Սրանից բացի գաթան նաև մեր պատմության և կենցաղի խորհրդանիշն է: Գաթան ընտանիքի ամրության խորհրդանիշն է:

Հայկական խոհանոցի համար ավանդական գաթան ոչ միայն աղանդեր է, այլ նաև՝ ծիսական նշանակություն ունեցող թխվածք: Գաթան զարդարում է տոնական բոլոր սեղաններն ու հաջողություն և երջանկություն է խորհրդանշում: Գրեթե յուրաքանչյուր տոնի ժամանակ գաթան ինչ-որ բան է խորհրդանշում:

Մեր տատիկները գաթայի վրա յուրահատուկ խորհրդանիշներ են պատկերել դանակի կամ պատառաքաղի օգնությամբ, այդ թվում՝ խաչ: Դա արվել է չար աչքից ազատվելու համար:

Գաթան ընտանիքի ամրությունն է խորհրդանշում, քանի որ հայկական հարսանիքների ժամանակ սկեսուրը պարում է այդ թխվածքով:

Հայաստանում տոնական տարի գաթան կլոր է լինում, խորիզով և այն պատրաստել են թոնրում: Նախկինում գեղեցիկ ավանդույթ է եղել գաթան թխել ընտանիքներով, քանի որ բոլորն ապրել են կողք կողքի սեփական տներում, աշխատանքը շատ է եղել, ոսւտի համատեղ աշխատանքը գնահատվել է:

 Հնում կլոր գաթայի մեջ կոպեկ էին դնում, լոբի, ընկույզ կամ ինչ-որ բան, և նրան, ում բաժին է ընկել անակնկալը, հաջողակ է համարվել, և նշանակել է, որ տարին բարեհաջող կլինի նրա համար:

Տնական խմորեղեն՝ պատրաստված կարագով